Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ապրեն իշխող ուժի ներկայացուցիչները ապօրինի գույքի բռնագանձման և բռնության ու ատելության խոսքը քրեականացնող օրենքների ընդունման համար: Դուք բոլորդ` ձեր գերագույն գլխավոր Ստախոսի ձեռքը բռնած, դատվելու եք` ապօրինի հարստացման (պարգևավճարներ ստանալու և ոչ միայն) և համատարած ու լկտիաբար ատելության, բռնության և խտրականության խոսք տարածելու (ֆեյքերի ՊՈԱԿ-ի Հովոյի ականջը կանչի) համար:
Ավելի լավ, որ էս երկու օրենքները դուք եք ընդունել, հետո չեք վնգստա եվրոպաների ու ամերիկաների դռների տակ, թե բա «հասեեեք, մեզ հետապնդում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը